Լուկաշենկոյի դեմ հանրահավաքին հազարավոր մարդիկ են հավաքվել. տեսանյութ
Բելառուսում ցուցարարները հավաքվել են «Մինսկ — քաղաք-հերոս» կոթողի մոտ՝ Հաղթողների պողոտայում։ Օգոստոսի 16-ին բազմահազարանոց ակցիայի տեսանյութը հրապարակել է Life-Shot Telegram ալիքը:
Ականատեսները պնդում են, որ ներկա պահին ակցիայի մասնակիցների թիվը կազմում է մի քանի տասնյակից մինչեւ հարյուր հազար մարդ, եւ ցուցարարները շարունակում են մոտենալ կոթողին: Ըստ տվյալների TUT.BY-ի տվյալների՝ հավաքվել է ավելի քան 200 հազար մարդ։
Ավելի վաղ Մինսկում Անկախության հրապարակում հանրահավաք էր անցկացվել ի պաշտպանություն Ալեքսանդր Լուկաշենկոյի, որտեղ ելույթ է ունեցել Բելառուսի նախագահը: Պաշտոնական տվյալներով՝ այնտեղ եղել է 65 հազար մարդ։ Երկրի բնակիչները պնդում են, որ նախօրեին բյուջետավորներին զանգվածաբար զանգել են եւ պաշտոնանկության սպառնալիքի տակ ստիպել մասնակցել իշխանամետ հանրահավաքին:
Բելառուսում մեկ շաբաթ շարունակվում են բողոքի ակցիաները։ Քաղաքացիները չեն հավատում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներին, որոնց համաձայն՝ Լուկաշենկոն հավաքել է ձայների ավելի քան 80 տոկոսը, իսկ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,1 տոկոսը: Երկրում խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունների հազարավոր աշխատակիցներ գործադուլ են սկսել՝ ի աջակցություն ցուցարարների պահանջների: Աշխատանքից հեռացվում են նաև պետական լրատվամիջոցների աշխատակիցներն ու պաշտոնյաները ։
Կարծիքներ