«Արարատ-Արմենիան» նորեկ ունի

«Արարատ-Արմենիան» նորեկ ունի

«Արարատ-Արմենիան» նորեկ ունի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել 27-ամյա խորվաթ պաշտպան Դրագան Լովրիչը:

Լովրիչը կարիերան սկսել է Խորվաթիայում՝ հանդես գալով «Սպլիտի», «Գորիցայի» ու այլ ակումբների պատանեկան թիմերում, ապա տեղափոխվել իտալական «Կատանիա», որի տարբեր թիմերի կազմում հանդես է եկել 5 տարիների ընթացքում՝ պարբերաբար վարձավճարով ելույթներ ունենալով «Ալեսսանդրիայում» ու «Էմպոլիի» Մ-19 թիմի կազմերում: Իտալիան լքելուց հետո խորվաթ ֆուտբոլիստը հանդես է եկել սլովենական «Մուրայում» և բոսնիական «Զրինսկիում»:
Լովրիչը վերջին 2 տարիներին կրում էր ուկրաինական «Կրիվբասի» մարզաշապիկը: Ուկրաինայից ֆուտբոլիստը հեռացել է ձմեռային այս դադարի ընթացքում:

Փորձառու պաշտպանը «Ալեսսանդրիայի» հետ 2017/18 մրցաշրջանում դարձել է Իտալիայի գավաթի հաղթող (Cerie C), իսկ «Մուրայի» հետ՝ Սլովենիայի 2020/21 մրցաշրջանի հաղթող:
Բարի գալուստ մեր ֆուտբոլային ընտանիք, Դրագա՛ն»,-ասված է հայտարարությունում:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում