Երեք տարում բիզնեսին ունեցած մեր պարտքը 276 մլրդ դրամից հասցրել ենք 64,7 մլրդ դրամի. Փաշինյան

Երեք տարում բիզնեսին ունեցած մեր պարտքը 276 մլրդ դրամից հասցրել ենք 64,7 մլրդ դրամի. Փաշինյան

Դուք գիտեք, որ Հայաստանում պատմականորեն միշտ խնդրահարույց է եղել ԱԱՀ-ի վերադարձի պրոցեսը, եւ հարյուր միլիարդավոր դրամների անհույս պարտքեր են եղել կուտակված: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ապրիլի դրությամբ մենք բիզնեսին հարկերի վերադարձման գծով ունենք պարտքերի պատմական մինիմում: Այսինքն ապրիլ ամսվա արդյունքներով այդ պարտքը կազմել է 64,7 մլրդ դրամ: Ընդ որում մենք գերազանցել ենք մեր իսկ ռեկորդը: 2020-ի օգոստոսին այդ պարտքը եղել է 69,4 մլրդ դրամ, որը եւս ռեկորդ էր: Մենք 2018-ի դրությամբ 276 մլրդ դրամի պարտք ունեինք բիզնեսին: Երեք տարում մենք 200 մլրդ դրամի չափ գումար վերադարձրել ենք բիզնեսին»,-հայտարարեց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում