Կանադան հայտարարել է Ուկրաինային 367 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթ տրամադրելու մասին
Կանադայի իշխանությունները Կիևին կտրամադրեն լրացուցիչ 500 միլիոն կանադական դոլարի (367 միլիոն ԱՄՆ դոլարի) չափով ռազմական օգնության փաթեթ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է CBC պարբերականը։
Օգնության մասին հայտարարվել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի երկկողմ հանդիպումից հետո։
Այս փաթեթը կգումարվի 4 միլիարդ դոլարի ռազմական օգնությանը, որը Կանադան խոստացել կամ արդեն տրամադրել է Ուկրաինային։ Ֆինանսավորման մեծ մասը կուղղվի ՆԱՏՕ-ի նախաձեռնության միջոցով, որով Ուկրաինան կստանա 40 միլիարդ եվրոյի օգնություն։
Միևնույն ժամանակ Կանադան հայտարարել է, որ կընդլայնի վերապատրաստման ծրագիրն ուկրաինացի օդաչուների համար, որոնք սովորում են արևմտյան ռազմական ինքնաթիռներ կառավարել։
Ուկրաինայի նախագահը X սոցիալական հարթակում գրառմամբ շնորհակալություն է հայտնել Կանադայի վարչապետին լրացուցիչ օգնության փաթեթի համար։
Կարծիքներ