Հավաք-խորհրդակցություն 1-ին զորամիավորումում. ՀՀ ՊՆ
Նախօրեին 1-ին զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական գծով տեղակալ, գնդապետ Ա. Թումանյանը հավաք-խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման և ենթակա զորամասերի կանանց խորհուրդների նախագահների հետ:
Քննարկվել են ծառայության մեջ կին զինծառայողների արդյունավետ ինտեգրման, կարգապահության ամրապնդման, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության, ընտանիքներում բռնության կանխարգելման հետ կապված մի շարք հարցեր:
Կարծիքներ