Չեռնիգովում գնդակոծություններից հետո խոշոր նավթաբազա է բռնկվել

Չեռնիգովում գնդակոծություններից հետո խոշոր նավթաբազա է բռնկվել

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը նշում է, որ գնդակոծության հետևանքով արկը հայտնվել է նավթաբազայում: Այրվել է 3 հազար խորանարդ մետր դիզելային վառելիքի ընդհանուր տարողությամբ պահուստային խումբը։

Չեռնիգովում գնդակոծություններից հետո խոշոր նավթաբազա է բռնկվել։ Զոհերի և տուժածների մասին տեղեկատվությունը ճշտվում է, հաղորդում է Ուկրաինայի հատուկ ծառայությունների մամուլի ծառայությունը:

Հրդեհը մարելու համար գործի են դրվել 25 փրկարար և 9 միավոր հատուկ տեխնիկա: Միջադեպը տեղի է ունեցել Կիևի ժամանակով 08:10-ի սահմաններում «Աստրա կոմբինատ» պետական ձեռնարկության տարածքում։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։

Մարտական գործողություններն ընթանում են արդեն 8–րդ օրը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում