Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8.7 հա տարածքում բռնկված հրդեհները
ԱԻՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 14-ից 16-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 2000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1 հա,
Արարատի մարզի Արարատ գյուղում՝ 200 քմ,
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 3 հա,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 3000 քմ,
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում՝ 4 հա,
Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 200 քմ, Նռնաձոր գյուղում՝ 1000 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 8.7 հա։
Կարծիքներ