ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մարտի 20-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.20 դրամով և կազմել 388.48 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.58 դրամով և կազմել 415.48 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 5.04 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.62 դրամով և կազմել 474.80 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 503.84 դրամով և կազմել 24506.47 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.42 դրամով և կազմել 273.34 դրամ: Պլատինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 16414.1 դրամ:
Կարծիքներ