Գերմանիան Ուկրաինա կուղարկի հակատանկային զենք և Stinger հրթիռներ

Գերմանիան Ուկրաինա կուղարկի հակատանկային զենք և Stinger հրթիռներ

Գերմանիան առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց Ուկրաինային զենք մատակարարելու մասին։ Գերմանիայի կառավարությունը 1000 հակատանկային զենք և 500 «Stinger» հրթիռ կուղարկի Կիևի իշխանություններին, ասվում է Գերմանիայի կառավարության կողմից շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ։

Ավելի վաղ տեղեկություններ հայտնվեցին, որ Գերմանիան թույլատրել է Նիդեռլանդներին և Էստոնիային Ուկրաինա ուղարկել գերմանական արտադրության հին զենքեր։ Մինչ այժմ Բեռլինը կտրականապես մերժում էր նման առաքումների հնարավորությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում