COVAX-ը չեղյալ Է հայտարարել ԿԺԴՀ-ին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի տրամադրման բաժնեմասը. Yonhap

COVAX-ը  չեղյալ Է հայտարարել ԿԺԴՀ-ին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի տրամադրման բաժնեմասը. Yonhap

COVAX միջազգային մեխանիզմն առայժմ չեղյալ Է հայտարարել ԿԺԴՀ-ին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի տրամադրման բաժնեմասը եւ Փենյանի համար պահուստավորված դեղաչափերն ուղարկել Է այլ երկրների: Ապրիլի 1-ին այդ մասին հաղորդել Է Yonhap գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այս պահին COVAX-ում չկա ԿԺԴՀ-ի համար առանձնացված բաժնեմաս: (Դեղաչափերը) բաշխվել են այլ երկրների միջեւ, որպսզի պատրաստուկները կարողանան օգտագործել ժամանակին»,- գործակալությանը հայտնել են Պատվաստանյութերի եւ իմունացման գլոբալ դաշինքում(GAVI), որը միջազգային մեխանիզմն ստեղծողներից մեկն Է: Ինչպես պարզաբանում Է գործակալությունը, այդ որոշումը, հավանաբար, կապված Է եղել մատակարարումների հարցով Փենյանի կողմից ոչ բավարար ակտիվ համագործակցությամբ:

Սակայն միջազգային կազմակերպությունում լիովին չեն բացառել ապագայում մատակարարումների հնարավորությունը: «Մենք ԿԺԴՀ-ին պատվաստանյութեր կառաջարկենք բաշխման հետագա փուլերում, եթե երկիրը ցանկանա պատվաստումը ներառել համավարակի դեմ պայքարի իր արշավում»,- հավելել են GAVI-ում: Իշխանությունների պաշտոնական տվյալների համաձայն՝ ԿԺԴՀ-ում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի արձանագրվել: Միջազգային մեխանիզմի վերջին պլանների շրջանակներում Ժողովրդական Հանրապետությանը հասնում Էր բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության 1,29 միլիոն դեղաչափ պատվաստանյութ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում