«Պամելա» փոթորկից Մեքսիկայում ավելի քան 9000 մարդ է տուժել
«Պամելա» փոթորկի արդյունքում Մեքսիկայի արևմտյան՝ Նայարիտ նահանգում հազարավոր մարդիկ են տուժել: Այս մասին շաբաթ օրը Twitter-ում հայտնել է Մեքսիկայի տարածաշրջանային կառավարությունը:
«Նահանգապետ Միգել Անխել Նավարո Կվինտերոն ասել է, որ «Պամելա» փոթորկից հետո պարզվել է, որ 2500 ընտանիք՝ 9106 մարդ, նյութական վնաս են կրել», - ասվում է գրառման մեջ:
Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան: Իշխանությունները շարունակում են վերացնել բնական աղետի հետևանքները:
Կարծիքներ