Եկատերինբուրգում մեթանոլի թունավորումից 18 մարդ է մահացել

Եկատերինբուրգում մեթանոլի թունավորումից 18 մարդ է մահացել

Եկատերինբուրգում մեթանոլի թունավորումից մահացել է 18 մարդ: Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սվերդլովսկի մարզի քննչական կոմիտեի քննչական վարչության մամուլի ծառայությանը:

«Հետաքննության տվյալներով, Եկատերինբուրգի Չկալովսկի շրջանում 2021 թվականի հոկտեմբերի 7-ից հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում մի քանի անձինք ալկոհոլ պարունակող հեղուկ (մեթիլ սպիրտ) վաճառել են քաղաքացիներին՝ վտանգելով սպառողների կյանքը և առողջությունը: Այս հեղուկի ընդունման արդյունքում մահացել է 18 մարդ», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ քննիչները քրեական գործ են հարուցել:

Արդեն կատարվել են դեպքի վայրի զննություն և խուզարկություններ, հարցաքննվում են վկաներ, նշանակվել է փորձաքննություններ:

Տարածաշրջանի ՆԳՆ Գլխավոր տնօրինության մամուլի ծառայության ղեկավար Վալերի Գորելիխը նշել է, որ ոստիկանության աշխատակիցներն արդեն բերման են ենթարկել երկու կասկածյալի՝ տեղի բնակիչներին՝ ծնված 1978 և 1967 թվականներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում