Զիդանն ու Բենզեման ներկա չեն լինի ԱԱ 2022-ի եզրափակիչին

Ֆրանսիայի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը և ազգային հավաքականի ներկայիս հարձակվող Կարիմ Բենզեման ներկա չեն լինի ԱԱ 2022-ի եզրափակիչին:
Նրանք երկուսն էլ մերժել են Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերը՝ ներկա լինելու Արգենտինա - Ֆրանսիա եզրափակիչ հանդիպմանը,- գրում է RMC Sport-ը։
Ըստ աղբյուրի, միաժամանակ հրավերն ընդունել են պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն, ինչպես նաև կիսապաշտպաններ Ն’Գոլո Կանտեն և Պոլ Պոգբան, որոնք վնասվածքների պատճառով զրկված են աշխարհի առաջնությունում հանդես գալու հնարավորությունից։
Կարծիքներ