Ճապոնիայի հարավ-արևմուտքում թռչնագրիպի բռնկման պատճառով 67 հազար հավ է սպանվել

Ճապոնիայի հարավ-արևմուտքում թռչնագրիպի բռնկման պատճառով 67 հազար հավ է սպանվել

Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Կումամոտո պրեֆեկտուրայի իշխանությունները մոտ 67 հազար հավ են մորթել այն բանից հետո, երբ տեղի ֆերմայում թռչնագրիպի բռնկում է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NHK հեռուստաալիքին։

Նշվում է, որ հավերի ոչնչացումը կարողացել է կանխել վարակի հետագա տարածումը, քանի որ բռնկումը հայտնաբերված տարածքից 3 կմ շառավղով այլ ֆերմաների տարածքում թռչունների մոտ հիվանդության ախտանիշներ չեն ախտորոշվել։

Նոյեմբերի 15-ին թռչնագրիպի պատճառով Կագոսիմայի հարավ-արևմտյան պրեֆեկտուրայում սպանվել է 11 հազար հավ, նոյեմբերի 17-ին՝ Հյոգո պրեֆեկտուրայում՝ 155 հազար հավ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում