Ֆրանսիայի ԱԳՆ-ում լուրջ հեռանկար չեն համարել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը
Ֆրանսիայի ԱԳՆ-ին առընթեր եվրոպական գործերով պետքարտուղար Կլեման Բոնը հայտարարել Է, որ առաջիկա ուրբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Փարիզ չարժե որպես ազդակ ընկալել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարի մասին:
«Կարելի Է լավ հարաբերություններ ունենալ Ուկրաինայի հետ, կարելի Է աջակցել Ուկրաինային: Եվ մենք, մասնավորապես, դա անում ենք Ռուսաստանի հետ ներկայիս դժվարին իրավիճակում: Բայց դա չի նշանակում անդամակցություն: Ես չեմ կարծում, որ դա լուրջ հեռանկար Է»,-ասել Է Բոնը ապրիլի 15-ին ֆրանսիական «Հրեական ռադիո»-ին (Radio J) տված հարցազրույցում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել Է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը, Զելենսկին այց կկատարի Փարիզ եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ապրիլի 16-ին հանդիպում կունենա աշխատանքային ճաշի ընթացքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ