Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Մոնտրյոյի կոնվենցիան շարունակում է կիրառվել
Թուրքիան շարունակում Է լրիվ չափով կատարել Մոնտրյոյի կանվենցիան նեղուցների կարգավիճակի մասին, եւ ոչ մի երկիր չպտք Է անհանգստանա դրա վերաբերյալ: Ապրիլի 15-ին այդ մասին հայտարարել Է Թուրքիայի արտգործնախարարության ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մենք, ինչպես եւ առաջ, շարունակում ենք կատարել Մոնտրյոյի կոնվենցիան: Այն հստակորեն սահմանափակում Է ռազմանավերի անցման ռեժիմը: Մենք շարունակում ենք այն կիրառել, ոչ ոք չպետք Է անհանգստանա դրա վերաբերյալ»,- ասել Է նա:
Չավուշօղլուն նաեւ արծարածել Է պլանավորվող «Ստամբուլ» ջրանցքի կարգավիճակը:
«Ստամբուլ» ջրանցքը ոչ մի առանչություն չի ունենա Մոնտրյոյի կոնվենցիայի շրջանակում ռազմանավերի անցման ռեժիմի հետ: Նաեւ չկա այն հավանականությունը, որ մենք նավերին հարկադրենք օգտագործել նոր ջրանցքը Բոսֆորի փոխարեն»,- ասել Է նա:
Նախօրյակին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նույնպես հայտնել Է, որ նախագծվող «Ստամբուլ» ջրանցքի վրա չի տարածվի Մոնտրյոյի կոնվենցիան նեղուցների ռեժիմի մասին: Չավուշօղլուն հայտարարել Է, որ ԱՄՆ-ը Մոնտրյոյի կոնվենցիայի նորմաներին համապատասխան պետք Է կրկին Թուրքիային ծանուցի Բոսֆորով Սեւ ծով անցնելու մտադրության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ