Կալիֆորնիան առաջ է անցել Նյու Յորքից կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով
Կալիֆորնիան առաջ է անցել Նյու Յորքից կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով։ Անցած օրվա ընթացքում 12․112 նոր դեպք է գանցվել, այդպիսով ընդհանուր թիվը հասել է ավելի քան 421․000-ի: Վերջին օրվա ընթացքում մահացել է 159 մարդ (ընդհանուր 8000):
Եթե Կալիֆորնիան երկիր լիներ, ապա 5-րդ տեղը կզբաղեցներ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թվով՝ զիջելով միայն Միացյալ Նահանգներին, Բրազիլիային, Հնդկաստանին եւ Ռուսաստանին: Նյու Յորքում ավելի քան 413.500 դեպք է գրանցվել, իսկ հուլիսին այդ թիվն աճել է միջինում օրական 700-ով: Կալիֆորնիայում միջինում օրական աճը 8․300 դեպք է կազմում:
Կարծիքներ