Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսը կոռուպցիոն սկանդալի հետևանքով որոշել է լքել երկիրը
Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը հորից՝ նախկին թագավոր Խուան Կառլոսից, գրավոր ծանուցում է ստացել իր շուրջ ծավալված կոռուպցիոն սկանդալի հետևանքով երկիրը լքելու որոշման վերաբերյալ, գրում է eadaily.com կայքը։
«Քեզ եմ հայտնում այս պահին Իսպանիան լքելու որոշմանս մասին»,- ասվում է ուղերձում։
Ֆիլիպ 6-րդը շնորհակալություն է հայտնել հորը և նշել, թե ինչ պատմական կարևորություն են ունեցել նրա կառավարման տարիները երկրի համար։
Երկրի կառավարությունում հայտարարել են, որ հարգում են «թագավորական պալատի կայացրած որոշումները», ինչպես նաև ուշադրություն են հրավիրել օրինակելիության և թափանցիկության այն սկզբունքների վրա, որոնցով մշտապես առաջնորդվել է Ֆիլիպ 6-րդը։
Շվեյցարիայում և Իսպանիայում այժմ հետաքննություն է ընթանում Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսի հնարավոր արտասահմանյան հաշիվների հետ կապված։
Հայտնի է, որ լրատվամիջոցների մոտ են հայտնվել Խուան Կառլոս 1-ի նախկին սիրուհի, ձեռնարակատեր Կորիննա Լարսենի և ոստիկանական նախկին տեսուչ Խոսե Մանուել Վիլյարեխոյի խոսակցության աուդիոձայնագրությունները, որոնցում Լարսենը պնդում է, որ Խուան Կառլոսն իրեն օգտագործել է իր արտասահմանյան ունեցվածքը թաքցնելու համար։ Նա նաև հայտարարել է Շվեյցարիայում նախկին թագավորի՝ զարմիկի անունով գրանցված հաշիվների գոյության մասին։
Կարծիքներ