Հոնդուրասի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

Հոնդուրասի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

Հունդուրասի նախագահ Խուան Օրլանդո Էրնանդեսը հայտարարել է HCH հեռուստաընկերության ուղիղ եթերում, որ իր եւ կնոջ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ «Որպես նախագահ եւ պատասխանատու քաղաքացի, ես ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ հանգստյան օրերին սկսել եմ ինձ վատ զգալ եւ այսօր ինձ մոտ ախտորոշվել է կորոնավիրուս»,- ասել է Էրնանդեսը։ Նա հավելել է, որ իր պարտականությունները կշարունակի կատարել հեռավար կերպով։ Կորոնավիրուս է հայտնաբերվել նաեւ նրա տիկնոջ մոտ։ Հետաքրքիր է արդյոք Հոնդուրասի նախագահի մոտ էլ կորոնավիրուսը կտեւի ընդամենը մի քանի օր, ինչպես ՀՀ գործող վարչապետի մոտ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում