Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի նավերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Սեւ ծովում

Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի նավերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Սեւ ծովում

Վրաստանի սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության նավերը եւ ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական հակաականային խումբը (SNMCMG2) համատեղ զորավարժություններ են անցկացրել Սեւ ծովում: Այս մասին երեքշաբթի հայտնել են Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից։

«Դա օգնում է Վրաստանի առափնյա պահպանությանը ավելի լավ ծանոթանալ ՆԱՏՕ - ի դոկտրիններին, հայեցակարգերին, ընթացակարգերին եւ ծովային գործողություններում լավագույն փորձին»,-մամուլի ծառայությունը մեջբերել է ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական հակաականային խմբի շտաբի պետ Ալեսիո Դի Ստեֆանոյի խոսքը:

Զորավարժությունների նպատակն էր բարձրացնել Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի ծովային ուժերի համատեղելիությունը եւ ուժեղացնել հանրապետության պաշտպանունակությունը: ՆԱՏՕ-ի նավերի այցերը վրացական նավահանգիստներ կանոնավոր բնույթ են կրում եւ ծառայում են Սեւ ծովի անվտանգության ուժեղացմանը, հավելել են մամուլի ծառայությունում:

ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական հակաականային խումբը (SNMCMG2) հինգ նավերի կազմով Վրաստանում է գտնվում սեպտեմբերի 28-ից: Դրա կազմում ընդգրկված են Իսպանիայի, Իտալիայի, Բուլղարիայի, Ռումինիայի եւ Թուրքիայի նավերը։ Սա Սա ՆԱՏՕ-ի նավերի թվով արդեն չորրորդ այցն է ընթացիկ տարում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում