«Ուրարտու»-ն բասկետբոլի VBet Ա լիգայի եզրափակիչում է

«Ուրարտու»-ն բասկետբոլի VBet Ա լիգայի եզրափակիչում է

Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության Vbet Ալիգայի եզրափակիչի երկրորդ մասնակիցը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրումկայացած երկրորդ կիսաեզրափակիչում որոշվեց «Էրեբունի»-ի մրցակիցը եզրափակիչում։«Ուրարտու»-ն մրցեց «Արցախ»-ի հետ: Առաջին քառորդում երկու թիմերի բասկետբոլիստներըդիպուկ չէին` 21:12 : Երկրորդ քառորդում «Արցախ»-ը լուրջ պայքար չառաջարկեց մրցակցին` 50:29։Երրորդ և չորրորդ քառորդներում, որքան էլ «Արցախ»-ը փորձեց հետ բերել կորցրածը, միևնույն է«Ուրարտու»-ն պահպանեց հաղթական հաշիվը` 111:77 և դուրս եկավ եզրափակիչ: Խաղիամենաարժեքավոր բասկետբոլիստ (MVP) ճանաչվեց «Ուրարտու»-ից` Դիվան Ուայթը վաստակած28 միավորով, զամբյուղից անդրադարձած 16 գնդակով և կատարած 2 արդյունավետփոխանցմամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում