Մալագայի ֆուտբոլիստը 50 եվրո է խնդրել երկրպագուից՝ մարզաշապիկի համար
Իսպանիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Մալագայի» կիսապաշտպան Դանի Լորենցոն 50 եվրո է խնդրել երկրպագուից, ով ցանկացել է ստանալ իր մարզաշապիկը այս մրցաշարի 32-րդ տուրի «Ատլետիկո Բ»-ի հետ խաղից հետո (0-1): Armsport.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Մալագայի Diario Sur հրատարակությունը։
Հաղորդվում է, որ խաղից հետո Լորենցոն նախ մոտեցել է տրիբունային՝ իր երախտագիտությունը հայտնելու երկրպագուներին, ինչպես նաև լուսանկարվել նրանց հետ։ Հետո եղավ մի դրվագ, որտեղ նա մարզաշապիկը փոխանակել է 50 եվրոյով։
«Մարդիկ պետք է հասկանան, որ մենք խաղում ենք երրորդ դիվիզիոնում, մենք միլիոնատեր չենք և ունենք սահմանափակ թվով մարզաշապիկներ, որոնք կարող ենք հանձնել: Ես արդեն գերազանցել եմ ինձ համար նախատեսված սահմանը։
Այդ պատճառով, ամեն ավել մարզաշապիկի դիմաց, որը մենք տալիս ենք երկրպագուներին, ակումբը մեզանից գումար է գանձում։ Այս մասին ասացի տրիբունաներում գտնվող երկրպագուին, իսկ հետո նա ինձ 50 եվրո տվեց»,- Լորենցոյի խոսքերն է մեջբերում Diario Sur-ը։
Կարծիքներ