ԵՄ արտաքին քաղաքականությունը սկսում է Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման նախապատրաստությունը
Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայությունը սկսում է Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման աշխատանքները Ռուսաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ 27 համայնքային երկրների արտաքին գործերի ղեկավարների տեսակոնֆերանսից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Որոշ երկրներ առաջարկել են ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները, ես կխնդրեմ դիվանագիտական ծառայությանը սկսել աշխատել պատժամիջոցների ընդլայնման ուղղությամբ»,- ասել է նա։ Բորելը հավելել է, որ «գաղափարն է ընդլայնել պատժամիջոցների ռեժիմը», որը կապված է Իրանի կողմից «Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի մատակարարման հետ»: «Մենք ցանկանում ենք ներառել ոչ միայն անօդաչու թռչող սարքերի, այլ հրթիռների համար պատժամիջոցների կիրառման հնարավորությունը»,- պարզաբանել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
Կարծիքներ