BBC-ն հրապարակել է Ուկրաինայում ՌԴ-ի կորուստների թիվը

BBC-ն հրապարակել է Ուկրաինայում ՌԴ-ի կորուստների թիվը

BBC-ի ռուսական ծառայությունը  հրապարակել է Ուկրաինա ներխուժմանը մասնակցած ռուս զինվորակաների մահվան հաստատված թիվը՝ 13 030։  BBC-ն Mediazona-ի և կամավորների թիմի հետ բաց աղբյուրների հիման վրա պատերազմի սկզբից ի վեր վարում է ռուսական կորուստների վիճակագրությունը։Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Ընդ որում՝ Ուկրաինայում կռված 500 ռուսաստանցիների մահվան մասին հաղորդումները հայտնվել են միայն վերջին շաբաթվա ընթացքում։ Վերջին երեք ամիսների ընթացքում մահացածների մեծ մասը մոբիլիզացվածներ են, կամավորներ և նախկին բանտարկյալներ։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին շրջանում Ուկրաինայում զոհված ռուս զինվորների մահախոսականների մոտ 70 տոկոսը ուղեկցվում է ոչ թե զինվորական, այլ քաղաքացիական հագուստով մարդկանց լուսանկարներով, ինչը կարող է անուղղակի վկայել այն մասին, որ ավելացել են կորուստները մոբիլիզացվածների շրջանում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում