Սան Մարինոյում նորածիններին ազգային հավաքականի մարզաշապիկ են հագցնում

Սան Մարինոյում անսովոր ակցիա են իրականացնում՝ ուղղված երկրի ազգային հավաքականի հանրաճանաչությունը բարձրացնելուն։
Ինչպես հաղորդում է ՈՒԵՖԱ-ի կայքը՝ յուրաքանչյուր նորածնի հիմա ազգային հավաքականի մարզաշապիկ են հագցնում։
Սան Մարինոյի բնակչությունը կազմում է 33 հազար հոգի։
«Սա փոքրիկ ժեստ է բոլոր փոքրիկների համար։ Մեր հավաքականի մարզաշապիկը պետականության խորհրդանիշ է»,- Սան Մարինոյի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիջի Զաֆերանիի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։
Սան Մարինոն ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում վերջին՝ 211-րդ տեղում է։
Կարծիքներ