ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը մասնակցել է OTIF 15-րդ Գլխավոր համաժողովին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 2021թ. սեպտեմբերի 28-ից 29-ը Բեռնում մասնակցել է Միջազգային երկաթուղային փոխադրումների միջկառավարական կազմակերպության (OTIF) 15-րդ Գլխավոր համաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։
Համաժողովին մասնակցում էին կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունները, Միջազգային երկաթուղային փոխադրումների միջկառավարական կազմակերպության ասոցացված անդամներ, ինչպես նաև Միջազգային երկաթուղային փոխադրումների մասին կոնվենցիային (COTIF) միացած տարածաշրջանային կազմակերպությունները:
Գլխավոր համաժողովին ներկա անդամ պետությունների պատվիրակությունների, այդ թվում՝ ՀՀ ՏԿԵՆ պատվիրակության գաղտնի քվեարկությամբ ընտրվել է OTIF Գլխավոր քարտուղարը՝ Վոլֆգանգ Կուպերը, ով այս պաշտոնը ստանձնել էր 2019թ-ից:
Ներկայացվեցին կազմակերպության կոմիտեների զեկույցները հաշվետու ժամանակշրջանի համար, հաստատվել է կազմակերպության բյուջեի շրջանակը, կոնսենսուսի ձևաչափով կազմավորվել են կազմակերպության կոմիտեները, որոշվել է հաջորդ Համաժողովի անցկացման ժամկետը:
Կարծիքներ