ԱՄՆ-ը ՀԱՊԿ ուժերին կոչ է արել լքել Ղազախստանը
Միացյալ Նահանգները ողջունում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կողմից Ղազախստանում իրենց առաքելության կատարման մասին հայտարարությունը և կոչ է անում զորախմբին արագորեն լքել հանրապետությունը՝ երկրի իշխանությունների պահանջով։ Այս մասին երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Մենք ողջունում ենք Ալմաթիում իրավիճակը հանդարտեցնելու մասին հաղորդումները: Մենք ողջունում ենք նաև նախագահ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությունը, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը կատարել են իրենց առաքելությունը», - ասել է նա, հավելելով․
«Մենք շարունակում ենք կոչ անել բոլոր խաղաղապահ ուժերին հարգել մարդու միջազգային իրավունքները և կատարել իրենց պարտավորությունը՝ անհապաղ լքել երկիրը, ինչպես պահանջել է Ղազախստանը»:
Կարծիքներ