ԱՄՆ-ը մտադիր չէ քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու սահմանափակումները
ԱՄՆ իշխանությունները մտադիր չեն հունվարի 12-ին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստում քննարկել դաշինք՝ նոր երկրների մուտքի սահմանափակումները։ Այս մասին երեքշաբթի օրը կայացած հերթական ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
Լրագրողներից մեկը հիշեցրել է, որ Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է, որ համաձայն չէ ՆԱՏՕ-ին նոր անդամների ընդունման սահմանափակումների հնարավորության հետ։ Այս առնչությամբ լրատվության պատասխանատուն խնդրեց ճշտել՝ արդյոք սա նշանակում է, որ այս թեման բացարձակապես քննարկման ենթակա չէ, թե՞ կարելի է անդրադառնալ չորեքշաբթի օրը կայանալիք բանակցություններին։
«Երկխոսության իմաստն այն է, որ ցանկացած երկիր կարող է բանակցությունների սեղանի շուրջ բերել այն մտավախությունները, որոնք կարող է ունենալ: Մեզ և դաշինքի համար ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը բանակցությունների սեղանին դրված բան չէ», - պատասխանել է Փրայսը:
Կարծիքներ