44-օրյա պատերազմում վիրավորում ստացած ոստիկաններից մի քանիսը ցանկություն են հայտնել շարունակելու աշխատանքը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած 11 ոստիկաններից 5-ը ցանկություն են հայտնել շարունակելու աշխատանքը: 2-ն արդեն իսկ աշխատում են ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում:
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ հավելելով՝ 44-օրյա պատերազմում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք մշտական ուշադրության կենտրոնում են, նրանց աջակցություն է ցուցաբերվում հատկապես աշխատանք գտնելու եւ զբաղվածության հարցում:
«Ոստիկանության ղեկավարությունը մշտապես հոգատարության եւ ուշադրության կենտրոնում է պահում նաեւ 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանության ծառայողների ընտանիքներին՝ ցուցաբերելով հնարավոր աջակցություն»,- հավելեց նա:
Կարծիքներ