Արևմուտքը կդադարեցնի «Հյուսիսային հոսք 2»-ի աշխատանքը՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում․ Բայդեն
Արևմտյան երկրները պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի դեմ, ինչպես նաև կկանխեն «Հյուսիսային հոսք 2» գազատարի աշխատանքը, եթե Ռուսաստանը որոշի ներխուժել Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը։
«Եթե Ռուսաստանը քայլեր ձեռնարկի Ուկրաինայի դեմ, մենք կմիավորենք ողջ աշխարհը՝ հակազդելու նրա ագրեսիային: ԱՄՆ-ը և մեր դաշնակիցներն ու գործընկերներն ամբողջ աշխարհում պատրաստ են արտահանման վերահսկման խիստ պատժամիջոցներ կիրառել»,- ասել է նա։
Կարծիքներ