ԱՄՆ-ը ճնշում չի գործադրի Կիեւի վրա ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում․ Փսակի

ԱՄՆ-ը ճնշում չի գործադրի Կիեւի վրա ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում․ Փսակի

ԱՄՆ-ը ճնշում չի գործադրի Ուկրաինայի և այլ երկրների վրա, որպեսզի նրանք մտնեն կամ չմտնեն որոշակի դաշինքներ: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին՝ պատասխանելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորության մասին հարցին։

«Մեր դիրքորոշումն այն է, որ մենք չենք պատրաստվում ճնշում գործադրել Ուկրաինայի կամ որևէ այլ երկրի վրա՝ միանալու կամ չմիանալու որեւէ դաշինքի: Յուրաքանչյուր երկիր ունի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության իրավունք, դա նրանց ընտրությունն է», - ասել է նա: «Այդ հարցը չի բարձրացվել ԱՄՆ-ի կողմից»,- հավելել է Փսակին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում