Մասնագետները նշել են երկու տարածված մթերք, որոնք բարձրացնում են քաղցկեղի զարգացման հավանականությունը
Քաղցկեղը ներկայում ամենատարածված ու վտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։ Սա այն հիվանդություններից է, որոնց բուժման արդյունավետությունը կախված է վաղ ախտորոշումից, սակայն երբեմն անգամ ժամանակին հայտնաբերված քաղցկեղը չի հաջողվում բուժել, քանի որ չարորակ նորագոյացությունը չի արձագանքում բուժմանը։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են նախապես միջոցներ ձեռնարկել քաղցկեղի կանխարգելման համար ու հնարավորինս պահել առողջական վիճակը վերահսկողության տակ։
Քաղցկեղի զարգացման հավանականությունը նվազեցնելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը վնասակար սովորություններից հրաժարվելն ու ճիշտ սննդակարգի հետևելը է, քանի որ հենց վատ սովորություններն ու անառողջ մթերքի գործածությունն են համարվում հիմնական ռիսկային գործոնները։
Շատերը չեն գիտակցում սննդակարգում օգտակար մթերք ներառելու կարևորությունն ու չեն հավատում, որ սիրելի մթերքը կարող է նման վտանգավոր հետևանքներ ունենալ, սակայն մասնագետները հորդորում են շատ ուշադիր լինել սննդի ընտրության հարցում։ Գիտնականների միջազգային խումբը հետազոտության արդյունքում պարզել է, որ գոյություն ունեն տարածված սննդամթերքի տեսակներ, որոնք իսկապես կարող են դառնալ քաղցկեղի զարգացման պատճառ, քանի որ օրգանիզմի վրա ազդում են մոլեկուլային մակարդակով։ Առավել վտանգավոր են դրանցից երկուսը, որոնք որպես կանոն լինում են մարդկանց մեծ մասի ամենօրյա սննդակարգում։
Խոսքը կենդանական ծագման երկու մթերքի՝ կաթի և մսի մասին է։ Գիտնականները նման ազդեցությունը բացատրում են նրանով, որ կենդանիների օրգանիզմում կան որոշակի նյութեր, որոնք մարդու օրգանիզմում հայտնվելով սկսում են կուտակվել՝ ժամանակի ընթացքում հանգեցնելով քաղցկեղի զարգացման։ Սա է պատճառը, որ նման վտանգավոր հիվանդության զարգացման հավանականությունը նվազեցնելու համար մասնագետները հորդորում են հնարավորինս սահմանափակել մսի և կաթի գործածությունը։
Կարծիքներ