Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք, եւս 27 հոգի առողջացել է
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հուլիսի 2-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք, եւս 27 հոգի առողջացել է:
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26.658 դեպք, որից 15.036-ը՝ առողջացած, 459-ը՝ մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11.010 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 115.765 թեստավորում:
Կարծիքներ