Կրակոցներ են եղել Սոթքի հանքավայրի ուղղությամբ. աշխատակիցներին տարհանել են

Ապրիլի 14-ի երեկոյան՝ ժամը 19:00-ից 23:00 ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ:
Ապրիլի 15-ի առավոտյան կրակոցները վերսկսել են, ինչի հետևանքով որոշում է կայացվել անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցնել հանքավայրի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:
«Այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան, սակայն հանքավայրի աշխատանքը մնում է դադարեցված»,- նշել է նա:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն էլ նշել է, որ հակառակորդի՝ հրադադարի ցանկացած ինտենսիվ խախտման դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ:
Կարծիքներ