2021 թվականին առողջապահության նախարարությունն իրականացրել է 12 ծրագիր և 56 միջոցառում

2021 թվականին առողջապահության նախարարությունն իրականացրել է 12 ծրագիր և 56 միջոցառում

Ազգային ժողովի առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց առողջապահության նախարարության 2021 թվականի բյուջեի կատարողականը:

«Նախարարությունն իրականացրել է 12 ծրագիր: Սկզբնապես բյուջեով նախատեսված էր, որ միջոցառումների քանակը պիտի կազմի 56: Փաստացի իրականացվել է 53 միջոցառում: 2021 թվականի պետական  բյուջեով հաստատված տարեկան պլանը 114 միլիարդ 496 միլիոն դրամ էր: Այնուհետև ճշտվել է այդ պլանը, և ավելացվել 159 միլիարդ 191 միլիոն դրամ»,- ասաց Խաչատրյանը:

Արդյունքում 2021 թվականին ծախսվել է 157 միլիարդ 909 միլիոն դրամ, որը 2020 թվականի փաստացի 141 միլիարդ 779 միլիոն դրամի նկատմամբ 16 միլիարդ 131 միլիոն դրամով ավելի է եղել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում