Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի դիտարկում Սիրիայից զորքերը դուրս բերելու հնարավորությունը
Միացյալ Նահանգները չի դիտարկում ամերիկյան ուժերի դուրսբերումը Սիրիայից՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի և տարածաշրջանում իր զորքերի վրա հարձակումների պատճառով։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
«Այն, ինչ տեղի ունեցավ վերջին երկու շաբաթվա ընթացքում, մեզ չի դրդում դիտարկել Սիրիայից զորքերը դուրս բերելու հարցը»,- ասել է նա։ Ըստ արեւմտյան մամուլի հրապարակումների՝ ներկայումս Սիրիայում մոտ 900 ամերիկացի զինվորական կա։
Միաժամանակ Պենտագոնի ղեկավարը հրաժարվել է պարզաբանել՝ հնարավո՞ր է ամերիկյան զորքերի դուրսբերում Իրաքից։ «Իրաքի ղեկավարության հետ քննարկումները շարունակվում են Իրաքում մեր ապագա ներկայության վերաբերյալ: Սա լայնորեն լուսաբանվել է մամուլում», - ասել է Օսթինը:
Կարծիքներ