Բրիտանացին խոհանոցում 18 սանտիմետր երկարությամբ սարդ է գտել

Բրիտանացին խոհանոցում 18 սանտիմետր երկարությամբ սարդ է գտել

Մեծ Բրիտանիայի բնակչուհին խոհանոցում  հսկայական թաթերով սարդ է գտել: Այս մասին հայտնում է Газета.ру-ն՝ հղում անելով Daily Star-ին:

Կինն ասաց, որ վախից քարացել է: «Ես վախենում էի, որ նա կարող է ցատկել ինձ վրա կամ արագ շարժվել: զգացի քոր ու մի փոքր զզվանք », - պատմում է Ալինան:

Բրիտանուհին սոցցանցերում տեղադրել է այդ արարածի լուսանկարն ու ասել, որ դրա չափը յոթ մատնաչափ է (գրեթե 18 սմ):

Օգտատերերը կիսել են Ալինայի վախը:

Սարդի մասնագետ, պրոֆեսոր Ադամ Հարթն ասաց, որ դա սարդ չէ, այլ «Opiliones» կոչվող խմբի արախնիդների տեսակ:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում