Ադրբեջանական սադրանքի հետևանքով զինծառայող է վիրավորվել

Ադրբեջանական սադրանքի հետևանքով զինծառայող է վիրավորվել

1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ավելի վաղը Արցախի ՊԲ-ն հաղորդել էր, որ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում