Պալմա կղզում տեղի է ունեցել հրաբխի ժայթքման սկզբից ի վեր ամենաուժեղ երկրաշարժը
Պալմա կղզում (Կանարյան կղզիների ինքնավար համայնք), որտեղ հրաբուխ է ժայթքում, 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին Twitter-ում հայտնել է երկրի աշխարհագրական ազգային ինստիտուտը։
Աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժը գրանցվել է Վիլյա դե Մասո բնակավայրի շրջանում, օջախը գտնվել է 36 կմ խորության վրա: Այն ամենաուժեղն էր ժայթքման սկզբից ի վեր: Երկրաշարժի հետևանքով տուժածների մասին չի հաղորդվում։
Վերջին ժամանակներս կղզում զգալիորեն ուժեղացել է սեյսմոլոգիական ակտիվությունը։
Սեպտեմբերի 19-ին կղզում սկսվել է Էլ Պասո բնակավայրի շրջանում հրաբխի ժայթքումը։ Հրաբխի խառնարանից հրաբխային նյութերի ակտիվ արտահոսք է տեղի ունենում։ Լավայի հոսքերը քանդել են ավելի քան 2,5 հազար շենք։ Ավելի վաղ, անվտանգության նկատառումներից ելնելով, կղզուց տարհանվել է շուրջ 7 հազար մարդ:
Կարծիքներ