Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավարը կարծում է, որ Ուկրաինային ավելի շատ զենք է անհրաժեշտ

Ուկրաինային ավելի շատ զենք է պետք. Այսպիսի հայտարարություն է արել կիրակի օրը Նիդեռլանդների արտգործնախարար Վոպկե Հոկստրան։
«Ուկրաինան ավելի շատ ռազմական աջակցության և ավելի շատ զենքի կարիք ունի»,- գրել է նախարարը Twitter-ում իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցներից հետո։ Նիդեռլանդները, ընդգծել է Հոկստրան, «կշարունակի ջանքեր գործադրել՝ ապահովելու այն, ինչ Ուկրաինային անհրաժեշտ է մարտադաշտում իր դիրքերը պահպանելու համար»:
Կարծիքներ