Ռոզա Լինը Ջեյմս Քորդենի շոուի ընթացքում եվրատեսիլյան Snap երգը հայկական մեկնաբանությամբ է կատարել

Ռոզա Լինը Ջեյմս Քորդենի շոուի ընթացքում եվրատեսիլյան Snap երգը հայկական մեկնաբանությամբ է կատարել

«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը հոկտեմբերի 31-ին հյուրընկալվել է ամերիկյան վարկանիշային The Late late Show with James Gorden հաղորդմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգչուհին շոուին կատարել է եվրատեսիլյան Snap երգը՝ նոր մոտեցմամբ. նա Snap-ը հանդիսատեսին է ներկայացրել հայկական ժողովրդական գործիքների կիրառմամբ՝ հայկական շնչով բեմում:  

The Late late Show with James Gorden ռեյտինգային հաղորդմանը հյուրընկալվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Նիքի Մինաժը, Սելենա Գոմեսը, Քայլի Ջենները, Քիմ Քարդաշյանը, Շոն Մենդեսը և այլք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում