Ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունը հունվարին աճել Է 1,37 միլիարդ դոլարով
Ամենահարուստ ռուսաստանցիների միագումար կարողությունը հունվարին աճել Է 1,37 միլիարդ դոլարով, ՌԻԱ Նովոստին հաշվել Է Bloomberg Billionaires Index-ի (BBI) վարկանիշի տվյալների հիման վրա: Ինդեքսը հաշվարկվում Է այն ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա, որոնցում միլիարդատերերը բաժիններ ունեն:
Ընդամենը BBI-ի վարկանիշը ներառում Է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց, այժմ նրանում ռուսաստանցիներից տեղ Է գտել 23 մարդ: «Նորնիկել»-ի հիմնական սեփականատերերից մեկի՝ Վլադիմիր Պոտանինի հարստությունը հունվարին աճել Է 704 միլիոն դոլարով՝ հասնելով 30,7 միլիարդի: Այսպիսով, ռուսաստանցիների թվում նա Է ամենահարուստը մնում BBI-ի ցուցակում: Երկրորդ տեղն զբաղեցնում Է «Նովատեկ»-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը, որի կարողությունը հունվարին նվազել Է 403 միլիոն դոլարով եւ հասել՝ 24,4 միլիարդի:
Երրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի (ՆԼՄԿ) հիմնական շահառու Վլադիմիր Լիսինը, որի կապիտալը տարեսկզբից աճել Է 358 միլիոն դոլարով՝ մինչեւ 24,2 միլիարդ: Չորրորդ դիրքն զբաղեցրել Է «Սեւերստալ»-ի հիմնական սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը. նրա կապիտալը նվազել Է 994 միլիոն դոլարով՝ հասնելով 22,1 միլիարդի: Հինգերորդ տեղում գտնվում Է Ալիշեր Ուսմանովը («Մետալլոինվեստ», «Մեգաֆոն»), նրա կարողությունը պակասել Է 69 միլիոն դոլարով եւ կազմել՝ 21 մլրդ դոլար:
Վեցերորդ հորիզոնականում տեղ Է գտել Ռոման Աբրամովիչը (Evraz), նրա հարստությունը կազմել Է 18,3 միլիարդ դոլար (նվազումը՝ 126 միլիոնով): Յոթերորդ տեղն զբաղեցրել Է «Եվրոխիմ»-ի եւ Սիբիրի ածխի Էներգետիկական ընկերության (ՍԱԷԸ) շահառու Անդրեյ Մելնիչենկոն (18,1 միլիարդ դոլար), ընդ որում՝ նրա կարողությունն աճել Է 25,4 միլիոնով: Ութերորդ դիրքում տեղ Է գտել «Լուկօյլ»-ի համասեփականատեր Վագիթ Ալեքպրովը, որի հարտությունն ավելացել Է 672 միլիոնով. այժմ նրա կարողությունը գնահատվում Է 18 միլիարդ դոլար: Իններորդ հորիզոնականն ստացել Է Գենադի Տիմչենկոն, որը բաժնետեր Է «Նովատեկ»-ում եւ «Սիբիր»-ում, նրա կարողությունը նվազել Է 145 միլիոն դոլարով՝ մինչեւ 16,5 միլիարդ: Տեսներորդ տեղը բաժին Է ընկել «Ռենովա»-ի հիմնական սեփականատեր Վիկտոր Վեքսելբերգին, որի կարողությունը հունվարին ավելացել Է 126 միլիոն դոլարով եւ հասել՝ 16,2 միլիարդի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ