Թալիբները Քաբուլում ձերբակալել են հնդիկ փոքրամասնության նկատմամբ հետապնդումների հեղինակներին
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը ձերբակալել է Քաբուլում բնակվող աֆղան հնդիկների հետապնդումների մեջ պատասխանատուներին: Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է արմատականների ներկայացուցիչը և Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունում տեղեկատվության և մշակույթի փոխնախարար Զաբիուլլահ Մուջահիդը:
«Բոլոր նրանք, ովքեր հալածել են հնդիկ փոքրամասնության ներկայացուցիչներին, ձերբակալվել են Մետրոպոլիտենի ոստիկանության կողմից և ենթարկվել պատասխանատվության»,- գրել է նա Twitter-ի իր էջում։
Ինչպես պարզաբանել է Աֆղանստանի իսլամական գործակալությունը, խոսքը գնում է Քաբուլից հյուսիսում գտնվող Քարտի-Փարվան թաղամասում գտնվող սիկհական տաճարներից մեկի վրա հարձակումների մասին, որտեղ ապրում են աֆղան հնդիկների և աֆղան սիկհերի ներկայացուցիչներ:
Կարծիքներ