Ժորժինյոն պետք է ստանա Ոսկե գնդակը․ Մանչինի
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբետո Մանչինին կարծում է, որ 2021 թ-ի Ոսկե գնդակը պետք է ստանա «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն, գրում է armsport.am-ը։ 30 ֆուտբոլիստ է հավակնում այդ մրցանանակին՝ այդ թվում է Իտալիայի հավաքականի 5 խաղացող: Ժորժինյոն ևս այդ թվում է: Նա բացի Եվրո-2020-ում հաղթանակից, հաղթել է նաև ՉԼ-ի խաղարկությունում:
«Նրանք այդ ցանկում են ոչ իմ շնորհիվ: Նրանք վաստակել են դա: Իմ կարծիքով, Ժորժինյոն պետք է ստանա այդ մրցանակը: Նա հաղթել է նաև ՉԼ-ում»,- Football Itali-ին ասել է Մանչինին:
Կարծիքներ