Լավրովը կառուցողական Է համարել Բլինքենի հետ բանակցությունները
ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումը եղել Է կառուցողական. զրուցակիցը տրամադրվածություն Է ցուցաբերել երկկողմ հարաբերություններում կուտակված խնդիրների լուծման հարցում:
«Զրույցն ինձ կառուցողական թվաց»,-ասել Է Լավրովը՝ ամփոփելով Ռեյկյավիկում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավարի հետ կայացած բանակցությունների արդյունքները: Նրա խոսքով, «առկա Է անառողջ իրադրությունը հաղթահարելու անհրաժեշտության ըմբռնում, որը Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում ստեղծվել Է նախորդ տարիներին»:
«Կուտակները շատ-շատ են, դրանք վերացնելը դյուրին չԷ: Բայց ես Էնթոնի Բլինքենի եւ նրա թիմի մոտ զգացի դա անելու նպատակաուղղվածություն: Գործը կարվի»,-ընդծել Է Ռուսաստանի նախարարը:
«Մենք պատրաստ ենք, ինչպես քանիցս ընդգծել Է նախագահ Պուտինը, իրավահավասարության, փոխադարձ հարգանքի, շահերի հավասարակշռություն գտնելու հիման վրա քննարկել եւ լուծել այն բոլոր հարցերը, որոնք առկա են մեր երկկողմ օրակարգում. նաեւ այն, ինչը վերաբերում Է տարածաշրջանային ու գլոբալ խնդիրներին, հակամարտություններին, ճգնաժամերին»,-հայտարարել Է Լավրովը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ