Բարձրագույն դատական խորհրդի անդամները այցելել են մարզեր
Մայիսի 19-ին Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այց է կատարել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` Արտաշատ, Մասիս, Վեդի, Եղեգնաձոր և Վայք քաղաքներում տեղակայված նստավայրեր: Այս մասին տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
Խորհրդի անդամները մարզային դատարանի դատավորների հետ քննարկել են առկա խնդիրները, խոսել դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումների, դատավորների սոցիալական երաշխիքների ապահովման, աշխատավարձերի բարձրացման, ծանրաբեռնվածության նվազեցմանը միտված գործընթացների մասին, լսել դատավորների տեսակետներն ու առաջարկությունները:
Բարձրագույն դատական խորհրդի անդամները դատարանի նստավայրերում ծանոթացել են նաև շենքային պայմաններին, ստուգել աշխատակազմի, գրասենյակի, դատական կարգադրիչների ծառայության աշխատանքների կազմակերպման արդյունավետությունը:
Կարծիքներ