Ի սկզբանե պայմանավորվածություն է եղել, որ հանդիպումը կայանալու է կառավարության շենքում․ փոխվարչապետի գրասենյակը՝ տավուշցիների հետ հանդիպման մասին
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 22-ին Կառավարության շենքում հանդիպում կունենա Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
«Հայտնում ենք Ձեզ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որևէ հանդիպումից չի հրաժարվել, ի սկզբանե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանդիպումը կայանալու է այսօր կառավարության շենքում»,- փոխանցեցին փոխվարչապետի գրասենյակից:
Ապրիլի 20-ին Ոսկեպար-Կիրանց հատվածում Հայաստան-Վրաստան միջպետական չճանապարհը փակած և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածության դեմ բողոքող գյուղացիները հայտնել էին, որ ապրիլի 22-ին սպասվում է հանդիպում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։
Կարծիքներ