Եթե պարզվի, որ որևէ տուն ՀՀ սահմանագծի վրա կամ մյուս կողմում է՝ բացառված է, որ մենք այդ մարդկանց մենակ թողնենք. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ կառավարությունը տավուշցիների կողքին է։
«Որտեղով անցնում է սահմանը՝ թող անցնի, մեզ համար կարևորը իրավական հիմքն է, որովհետև այդ անցման կետը Հայաստանի ինքնիշխանության հիմքն է»,- ասել է նա:
Վարչապետը հավելել է, որ կարող են բախվել ճանապարհային խնդրի, բայց «ոչինչ, կկառուցվի նոր ճանապարհ»։
«Եթե կպարզվի, որ որևէ տուն Հայաստանի սահմանագծի վրա է հայտնվում կամ սահմանագծից այն կողմ է հայտնվում, բացառված է, որ մենք այդ մարդկանց մենակ թողնենք, նրանց կողքին, թիկունքին չլինենք ու նրանց հարցերը չլուծենք այն տարբերակով, որ նրանք իսկապես զգան, որ կառավարությունն իրենց կողքին է»,- նշել է Փաշինյանը։
Կարծիքներ