Հրթիռային հարձակում է եղել Իրաքում ամերիկյան ռազմաբազայի վրա

Հրթիռային հարձակում է եղել Իրաքում ամերիկյան ռազմաբազայի վրա

«Իրաքի իսլամական դիմադրության» շարժմանը պատկանող շիա զինված խմբավորումների մարտիկները առավոտյան հարձակվել են Անբար նահանգում գտնվող Այն ալ-Ասադ ամերիկյան ռազմաբազայի վրա։

Ինչպես հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը, բազայի վրա մի քանի հրթիռ է արձակվել, հետևանքների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Հոկտեմբերի 19-ին և 20-ին Անօդաչու թռչող սարքերի կողմից հարձակման է ենթարկվել Այն ալ-Ասադ բազան։

Հոկտեմբերի 20-ին Էրբիլի վարչական կենտրոնի մերձակայքում գտնվող Հարիր ռազմական օդանավակայանի վրա (Բաղդադից 425 կմ հեռավորության վրա) հետ է մղվել երկու անօդաչուների հարձակումը։ Իրաքի հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է խոցել նաև անօդաչու թռչող սարքերից մեկը ամերիկյան Camp Victoria բազայի վրա, որը գտնվում է Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ։

Ավելի վաղ շիա խմբավորումների մարտիկները պահանջել էին ԱՄՆ-ից դուրս բերել զորքերը Իրաքից և Մերձավոր Արևելքի այլ երկրներից։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «ամերիկյան զորքերը պետք է անհապաղ լքեն տարածաշրջանը, հակառակ դեպքում նրանց բազաները մշտապես հարձակման կենթարկվեն»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում