Փրկարարները Հարթագյուղի տներից հեռացրել են սելավաջրերը
Օգոստոսի 9-ին, ժամը 20:04-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Ղալթաղչի» կոչվող կայարանի հարակից տները տեղացած հորդառատ անձրևից ջրալցվում են։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ հատուկ տեխնիկայի օգնությամբ 4 տներից հեռացրել են սելավաջրերը։
***
Օգոստոսի 9-ին, ժամը 17։33-ից մինչև 18։50-ը Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Վանաձոր քաղաքում տեղացած անձրևների, կարկուտի և քամու հետևանքով առաջացած սելավաջրերը լցվել են Նարեկացի պողոտայի և Չարենց փողոցի վրա գտնվող բազմաթիվ շենքերի և առանձնատների նկուղները, շքամուտքերը և բակերը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքապետարանի կոմունալ բաժնի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ հատուկ տեխնիկայի օգնությամբ սելավաջրերը հեռացրել են 7 բազմաբնակարան շենքերի և 13 առանձնատների նկուղներից և շքամուտքերից։
Подробнее: https://shabat.am/am/article/261222/Prkararnery-Hartagyughi-tneric-heracrel-en
Կարծիքներ